ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Փլուզումը փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը

Փլուզումը փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը
19.05.2014 | 11:47

Մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում 150-200 մետր բարձրությամբ սարը ամբողջովին փլուզվել է: Ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Փլուզումից տուժածներ չկան: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհահատվածից:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ